Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են․
«Սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով իրականացնելով հրթիռահրետանային նախապատրաստություն փորձում է առաջանալ ԱՀ ՊԲ պաշտպանության խորքը։
Յուրային զորքերը ցուցաբերում են համառ դիմադրություն։
ԱՀ ՊՆ-ն հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»։
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։