ԿԸՀ-ն ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները՝ բոլոր՝ 475 տեղամասերից ստացված տվյալների համաձայն։

  1. «Հանրային ձայն» կուսակցություն – 22,431 ձայն` 9,68 %
  2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 75․463 ձայն` 32,57 %
  3. «Արդար Հայաստան» կուսակցություն – 2,595 ձայն` 1,12 %
  4. «Հաղթանակ» կուսակցություն – 3,959 ձայն` 1,71 %
  5. «Ուժը հայրենյաց» կուսակցություն – 1,706 ձայն` 0,74 %
  6. Հայաստանի եվրոպական կուսակցություն – 2,572  ձայն` 1,11 %
  7. «Ազգային առաջընթաց» կուսակցություն – 43․765 ձայն` 18,89 %
  8. «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն – 780 ձայն` 0,34 %
  9. «Հանրապետություն» կուսակցություն – 26,236 ձայն` 11,32 %
  10. «Միացյալ Հայաստան» կուսակցություն – 1,282 ձայն` 0,55 %
  11. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 4,174 ձայն` 1,8 %
  12. «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն – 2,348 ձայն` 1,01 %
  13. «Ապրելու երկիր» կուսակցություն – 8,425 ձայն` 3,64 %
  14. «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք – 35,739 ձայն` 15,43 %:

ԿԸՀ-ն արձանագրեց, որ Երևանի ավագանու ընտրություններին 824․250 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 234․436 կամ 28․44 տոկոսը: Անվավեր քվեաթերթիկները եղել են 2763։

Iravaban.net-ը հայտնում է, որ Ընտրական օրենսգրքի 141-րդ հոդվածի համաձայն, ըստ որի սահմանված է համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների արդյունքների ամփոփումը, նշվում է, որ ավագանու անդամների մանդատները բաշխվում են այն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի` կուսակցության դեպքում` 4, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 6 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ:

Այսինքն անցողիկ շեմը հաղթահարել է ընտրություններին մասնակցող քաղաքական 5 ուժ․

«Քաղաքացիական պայմանագիր» – Տիգրան Ավինյան – 32.57 %
«Ազգային առաջընթաց» – Հայկ Մարության – 18.89 %
«Մայր Հայաստան» – Անդրանիկ Թևանյան – 15.43 %
«Հանրապետություն» – Արտակ Զեյնալյան – 11.32 %
«Հանրային ձայն» – Արտակ Գալստյան – 9.68 % ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել