Հնդկաստանի 89 քաղաքացի Երևանի քաղաքապետ կընտրի

Միգրացիոն ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ուղիղ եթերում հայտարարել է, որ գործող Ընտրական օրենսգրքի համաձայն՝ առնվազն մեկ տարի որևէ համայնքում հաշվառում ունեցող ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք ձեռք են բերում ընտրելու իրավունք։

«Հնդկաստանի քաղաքացիների մասով կարող եմ ասել, որ Երևանի ավագանու այս ընտրություններում ընտրական իրավունք ունի 89 Հնդկաստանի քաղաքացի»,-նշեց նա։

Ղազարյանը հայտնեց՝ ընդհանուր առմամբ 14 հազար 653 օտարերկրացի ունի ընտրական իրավունք։ Նրանցից 11 հազար 890-ը ՌԴ քաղաքացիներ են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել