Վթարային ջրանջատումներ՝ մի շարք հասցեներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. սեպտեմբերի 11-ին

-ժամը 10:30-17:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Անտառագործներ, Ավ.Իսահակյան, Տիեզերագնացներ, Երեվանյան փողոցների ջրամատակարարումը,

-ժամը 10:30-15:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մ.Մելիքյան, Սեբաստիա փողոցների ջրամատակարարումը,

-ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի 4-10 փողոցների ջրամատակարարումը,

-ժամը 11:00-15:00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Ն.Չարբախ 3-րդ փողոցի ջրամատակարարումը,

-ժամը 11:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ադոնցի 3, 5 շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել