Երևանի քաղաքապետի պաշտոնակատար, քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն դպրոցներից մեկում տնօրեն է նշանակվել, իսկ մի քանի դպրոցների համար տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ է հայտարարվել։
Iravaban.net-ը հայտնում է, որ քաղաքապետի պաշտոնակատարի օգոստոսի 14-ի որոշման համաձայն՝ «Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան համար 11 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն է նշանակվել Գայանե Միրզոյանը։ Նրա հետ աշխատանքային պայմանագիր է կնքվել 5 տարի ժամկետով՝ մինչև 2028 թվականի օգոստոսի 15-ը։
Օգոստոսի 21-ի որոշման համաձայն Արմեն Թորոսյանն ազատվել է «Երևանի համար 93 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն ի պաշտոնից։ Լուծվել է նրա հետ 2022թ․ մարտի 7-ին կնքված աշխատանքային պայմանագիրը։
Օգոստոսի 17-ի որոշումներով նշված դպրոցների տնօրեններիի թափուր տեղերը զբաղեցնելու համար մրցույթներ են հայտարարվել․
- «Երևանի Մովսես Գորգիսյանի անվան համար 158 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
- «Երևանի պրոֆ․ Արշավիր Շավարշյանի անվան համար 40 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
- «Երևանի ԱԼ․ Շիրվանզադեի անվան համար 21 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
- «Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան համար 11 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության վարչատնտեսական մասի համակարգող,
օգոստոսի 22-ի որոշման համաձայն․
- «Երևանի Ա․ Մանուկյանի անվան համար 93 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն»։