Արցախի նախագահի նստավայրում հնչած կրակոցների դեպքով ձերբակալվածները կալանավորվել են

Արցախի հանրապետության Քննչական կոմիտեից ի լրումն օգոստոսի 28-ին տարածված տեղեկատվության՝ հայտնում են, որ Արցախի նախագահի նստավայրում հնչած կրակոցների դեպքով ենթադրյալ հանցագործություն կատարած և ձերբակալված 1981, 1983 թթ.. ծնված կասկածյալները որպես մեղադրյալ են ներգրավվել և նրանց մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով և 245-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման համար:

ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել