Ընտրություններին մասնակցող ուժերը ծրագիր ու ասելիք չունեն․ Տիգրան Ավինյան

Այս ընտրությունները կոնկրետ տրամաբանություն ունեն և կոնկրետ խնդիրների մասին են, և երբ դրանց մասին ընտրություններին մասնակցող ուժերը չեն խոսում, ես դա ընկալում եմ, որ ասելիք, ծրագրեր, առաջարկներ չունեն։ Այս մասին Նորք Մարաշում հայտարարել է քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։

«Իրենք չեն պլանավորում, որովհետև սա դժվար, ծանր ու թիմային աշխատանք է»,-նշվում է հայտարարության մեջ։

Ավինյանը նաև հայտնել է, որ յուրաքանչյուր բակում ֆուտբոլի դաշտ պետք է լինի․ «Վաղվա մեր Մխիթարյանը, գուցե Մեսսին իր տաղանդը բակում բացահայտի և իր համար այդ պայմանը մենք պարտավոր ենք ստեղծել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել