Վահե Ղազարյանը կմեկնի Թուրքեստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 24-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին 2023 թվականի սեպտեմբերի 13-16-ը գործուղել Ղազախստանի Հանրապետություն «Թուրքեստան»՝ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։

2. Վահե Ղազարյանի՝ Ղազախստանի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին՝ ներքին հոդվածային վերաբաշխման միջոցով։

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել