Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել և իր բարեմաղթանքներն է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել և իր բարեմաղթանքներն է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

«Մեր պատմության բոլոր բարդ հանգրվաններում եկեղեցին հաստատուն հույսի ու հավատի ամուր հենասյուն է դարձել մեր ժողովրդի համար:

Ներկայիս դժվարին օրերին նույնպես, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին Ձեր Հայրապետությամբ սատար է կանգնում մեր հույզերին և ակնկալիքներին»,- մասնավորապես նշել է Արմեն Սարգսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել