Գազալցակայանում պայթյուն է եղել

Օգոստոսի 20-ին՝ ժամը 18։34-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալարիկ գյուղի խաչմերուկում՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի կոմպրեսորային հանգույցում․ տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։08-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել