Մեկնարկել է Երևանի քաղաքապատերանի հերթական գործակարգավարական խորհրդակցությունը։ Մինչև հիմնական օրակարգին անցնելը Տիգրան Ավինյանը հայտարարեց նոր նշանակման մասին։
Սոնա Թևանյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական։
Նշենք, որ նա իրավաբանական գիտությունների թեկնածու է։ Աշխատել է ՀՀ փոխվարչապետի խորհրդական։
Թևանյանը ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, աշխատել է որպես Ազգային ժողովի իրավաբանական վարչությունում խորհրդատու, 2008 – 2012 թթ՝. ՀՊՏՀ իրավախորհրդատու, 2007 – 2008 թթ. ՀՀ բնապահպանության նախարարության իրավաբանական վարչության փորձագետ։