ՔԿՀ բերված սառնարանում 14 հատ բջջային հեռախոս, 4 USB լար և բաժանորդային քարտ է եղել․ ՔԿԾ

Օգոստոսի 11-ին՝ ժամը 16:45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման և օպերատիվ բաժինների ծառայողները, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, զննության են ենթարկել քաղաքացու կողմից դատապարտյալի անվամբ բերված սառնարանը:

Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։

Զննությամբ սառնարանի միջնահարթակից հայտնաբերվել են թափանցիկ, կպչուն ժապավենով և շինարարական փրփուրով քողարկված մոտ երկու տասնյակ արգելված իրեր, մասնավորապես՝ 14 հատ բջջային հեռախոս, 4 USB լար և բաժանորդային քարտ:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել