Թափուր հաստիք վարչապետի աշխատակազմում

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ՝ Վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության ծրագրերի իրականացման բաժնի ավագ մասնագետի (06-Գ28-23.2-Մ3-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ համապատասխան մարմնի հանրային ծառայողները և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները, որոնք բավարարում են հայտարարված թափուր պաշտոնի անձնագրի պահանջներին:

Վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության ծրագրերի իրականացման բաժնի ավագ մասնագետի (06-Գ28-23.2-Մ3-3) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը ՝

1. դիմում (առցանց),
2.անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6. լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ին, ք. Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2023 թվականի սեպտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 221312 ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ
Խնդրի լուծում
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

Հաշվետվությունների մշակում
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

Բարեվարքություն
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք
(Հոդվածներ 2, 7, 14, 17, 23-26, 34, 37, 42-43)

«Օտարերկրացիների մասին » ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 2, 3, 5, 6, 7, 14, 15, 16, 17, 18, 19, 20)

ՀՀ Սահմանադրություն
(Հոդվածներ 6, 7,13, 25, 27, 31, 40, 44, 46, 48, 51, 57, 64, 66, 73, 88, 89, 90, 93,103, 150)

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենք
(Հոդվածներ՝ 9, 11, 12, 27)

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք
(Հոդվածներ՝ 6 , 9, 10, 11, 12, 17,18, 19, 20, 21, 22, 23, 24, 38)

«Հանրային ծառայության մասին» օրենք
(Հոդվածներ՝ 3, 4, 5, 6, 7, 8, 9, 12, 14, 15, 31, 33)

«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ
(Էջեր՝ 70, 71, 74, 94, 173-174, 224, 227, 245, 246, 247, 258)

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012
(§1.1, §1.2, §1.3, §1.5, §2.1, §6.1, §6.2)

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կանոնադրությունը հաստատելու մասին» N668-Լ որոշում

ՀՀ վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 564-Լ որոշում

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 16.08.2023:

Լրացուցիչ հարցերի համար՝ էլեկտրոնային հասցե՝ [email protected], հեռ. 010515756

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել