ԿԲ-ն՝ բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի ժամանակավոր դադարեցման մասին

Կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ օգոստոսի 10-ից՝ ժամը 16:00-ից մինչև սույն թվականի օգոստոսի 11-ի ժամը 18:00-ն տեխնիկական աշխատանքների կատարման նպատակով դադարեցվելու է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը:

«Ռեեստրի աշխատանքի ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված՝ հասանելի չեն լինի Ռեեստրից հարցման միջոցով տեղեկությունների ստուգմամբ աշխատող համակարգերի ծառայությունները, այդ թվում՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսավճարների չափով վճարված եկամտային հարկի վերադարձման դիմումների ընդունման էլեկտրոնային համակարգը:

Ներողություն ենք հայցում հնարավոր անհարմարությունների համար»,-նշվում է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել