Ջրափրկարարները նկատել են շրջված մոտորանավակ և երկու քաղաքացու

Օգոստոսի 5-ին, ժամը 19:42-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի առաջին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 150 մետր հեռավորության վրա՝ ջրում, նկատել են շրջված մոտորանավակ և երկու քաղաքացու, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Ջրափրկարարները քաղաքացիներ Մ. Ա.-ին (ծնված 1985 թ.) և Ռ. Ս.-ին (ծնված 1985 թ.) մոտորանավակով դուրս են բերել ափ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել