Նվագախմբի դերը կարևոր է եղել ոստիկանության զորքերի զինծառայողների մարտական ոգու ամրապնդման գործում. ՆԳՆ ոստիկանություն

Օգոստոսի մեկը նշվում է որպես ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի նվագախմբի ծննդյան օր։ Ինչի առթիվ ՆԳՆ ոստիկանությունը ոջղերձ է հղել։

«ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի նվագախումբն իր կեսդարյա պատմության ընթացքում արժանացել է համընդհանուր ճանաչման։ Նվագախմբի դերը կարևոր է եղել ոստիկանության զորքերի զինծառայողների մարտական ոգու ամրապնդման գործում։

Ոստիկանության համակարգի, քաղաքացիական, հանրապետական և միջազգային լսարանների առջև նվագախումբը շարունակում է հանդես գալ բազմացանկ կատարումներով։

Անգնահատելի է ՀՀ ՆԳՆ ոստիկանության նվագախմբի դերը ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման ուղղությամբ․ նվագախմբի մասնակցությունը տարաբնույթ հասարակական միջոցումներին փաստում է, որ ոստիկանությունը փակ համակարգ չէ և պատրաստ է օժանդակելու հասարակությանը։

Այս հայրենանվեր աշխատանքի արդյունքը Նվագախմբի տղաների անդուլ և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ղեկավարության հետևողական աշխատանքի արդյունքն է։

Նվագախումբը 2022թ․ մեծ շուքով նշեց ծննդյան 50-ամյակը։

Շնորհավո՛ր ծննդյանդ 51-ամհակը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի նվագախումբ»,-ասվում է ուղերձում։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել