ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը չի կարող որոշել․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ն ԼՂ ժողովրդի ճակատագիրը չի կարող որոշել, այն տրամաբանությամբ, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներն իրենք պետք է լինեն բանակցությունների կողմ, մենք հենց այդ օրակարգն ենք առաջ մղում, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների օրակարգից ԼՂ հարցն ընդհանրապես դուրս գա, կամ հակառակը՝ կարգավիճակի հարցը օրակարգ վերադարձվի։

«ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է քննարկվեն ԼՂ ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ֆորմատով՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում»։

Փաշինյանն ասաց, թե կարծում է, որ ԼՂ իշխանությունները կարող են հարցեր առաջադրել, բովանդակություն գեներացնել և որ շատ կարևոր է՝ կրել այդ բովանդակության հետ առնչվող քաղաքական պատասխանատվությունը․ «Դա է ճիշտ ճանապարհը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել