ԱԳՆ-ն ողջունել է ԵՄ քաղաքացիական առաքելության մաս դառնալու Կանադայի նախաձեռնությունը

ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանում Եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելության մաս դառնալու Կանադայի նախաձեռնությունը։ Այս մասին ՀՀ ԱԳՆ-ի «Թվիթերի» միկրոբլոգից։

«Մենք ողջունում ենք Հայաստանում Եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելության մաս դառնալու Կանադայի նախաձեռնությունը և այն դիտարկում որպես կարևոր ներդրում Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման գործում առաքելության դերի մեջ»,- ասվում է գրառման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել