Արցախի ԱԳ նախարարը՝ Ադրբեջանի հետ երկխոսության մասին

Արցախյան կողմը երբեք չի մերժել երրորդ երկրում հանդիպումները՝ մի պարզ պատճառով, որ ամենաշահագրգիռ կողմն է իրական երկխոսության մեջ, որը սակայն պետք է կառուցողական բնույթ ունենա և որոշ չափորոշիչներ պետք է համապատասխանեն:

այս մասին ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը՝ այսօր՝ հուլիսի 6-ին, Ստեփանակերտ-Երևան հեռուստակամրջի ընթացքում:

«Այդ իսկ պատճառով է, որ քննարկումները դեռ շարունակվում են: Մենք այս ընթացքում տարբեր առաջարկներ ենք ստացել, թե՛ տարբեր երկրների ներկայացուցիչներից, թե՛ միջազգային կազմակերպությունների կողմից նման հանդիպումներ կազմակերպելու վերաբերյալ: Ուղղակի կան որոշ կարևոր էլեմենտներ, որոնք մենք պետք է հաշվի առնենք: Փետրվարի 24-ին և մարտի 1-ին նմանատիպ հանդիպումներ տեղի են ունեցել ռուսական խաղաղապահների միջնորդությամբ՝ նրանց տեղակայման վայրում: Այս հանդիումների ժամանակ քննարկվել էին տեխնիկական բնույթի հարցեր, սակայն ադրբեջանական կողմը ամբողջությամբ խեղաթյուրեց այդ հանդիպումների իմաստը՝ ներկայացնելով դա իբրև վերաինտեգրման շուրջ բանակցությունների մեկնարկ»,- նշեց Ղազարյանը՝ հավելելով, որ դրան հաջորդել է մարտի 5-ին տեղի ունեցած Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունը, որի հետևանքով 3 արցախցի ոստիկան է սպանվել մեկը՝ վիրավորվել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել