Գնդապետ Սերգեյ Պետրոսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 3-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Սահմանադրության օրվա առթիվ, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատար, գնդապետ Սերգեյ Հովսեփի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել