Ցավալի է լսել, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանը անտեսում է Արցախի ժողովրդի ինքնորոշման ամենակարևոր հավաքական իրավունքը և կարծես թե չի հասկանում կամ չի հետաքրքրում ադրբեջանական էթնիկ զտումների քաղաքականությունը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության նախկին պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
«Հասկանալի է, որ Ադրբեջանի բռնապետական հնազանդության պայմաններում ոչ մի անվտանգություն ու իրավունք չի կարող երաշխավորվել, իսկ նման սխալ հայտարարությունները միայն խթանում են նոր հանցագործությունների:
Հ․գ․ Շնորհավոր ԱՄՆ Անկախության օրը, տիկին դեսպան:
Այս խորհրդանշական օրը, թույլ տվեք բավական համարձակ լինել և հարցնել ձեզ, թե ինչու ամերիկացիները չկարողացան անվտանգություն և իրավունքներ գտնել բրիտանական գաղութատիրական կառավարման ներքո, չնայած նրանք ունեին նույն էթնիկ և կրոնական ծագումը և ԱՄՆ-ում բնիկ չէին՝ ի տարբերություն Արցախի ժողովրդի:
Հաշվի առնելով ԱՄՆ-ի պատմությունը, արժեքները և ազատությունների ու իրավունքների շեշտադրումը՝ բնական է թվում, որ ԱՄՆ-ն պետք է աջակցի հայրենի հողում սեփական ազատությունների և իրավունքների իրացման համար Արցախի ժողովրդի պայքարին:
Բրիտանիան ավելի վատը չէր, քան Ադրբեջանն է, և ամերիկացիներն ավելի լավը չէին, քան արցախցիներն են»,-նշել է Բեգլարյանը: