Հուլիսի 2-7-ի եղանակային կանխատեսումները

Երևան քաղաքում՝ հուլիսի 2-ի ցերեկը, 3-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 4-5-ի, 7-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։ Այս մասին հայտնում են «Հայհիդրոմետ»-ից։

Հանրապետության տարածքում` հուլիսի 2-ի ցերեկը, 3-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 4-5-ին, 7-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևելյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-4-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել