Բաղրամյան պողոտայի ակումբներից մեկից 36 անձ է ձերբակալվել․ 21-ամյա աղջկա ներքնազգեստում թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ է հայտնաբերվել

Բաղրամյան պողոտայի ակումբներից մեկից ոստիկանները ՀՀ և ՌԴ քաղաքացի հանդիսացող 36 երիտասարդի են ձերբակալել։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Անձնական խուզարկությամբ 27-ամյա տղամարդու մոտ հյատնաբերվել է ծալովի դանակ, իսկ 21-ամյա աղջկա ներքնազգեստում «մեթադոն» տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ակումբից հայտնաբերվել են թմրանյութի նվամնվող զանգվածներ, կաթուցիչ, էլեկտրոնային կշեռք է հայտնաբերվել։ 3 հոգի՝ այդ թվում ակումբի տնօրենը տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։ Նշանակվել են փորձաքննություններ։ 21-ամյա աղջկա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Նախաքննությունը շարունակվում է։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել