Երևանի ավագանու սպասվող ընտրություններին ՔՊ-ն կմասնակցի առանց դաշինքի

Հունիսի 27-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս մասին հայտնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։

Վարչությունը որոշեց, որ Երևանի ավագանու սպասվող ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կմասնակցի առանց դաշինքի։

Ամփոփվեցին Քաղաքական ժողովի արդյունքները, քննարկվեցին կուսակցական բնույթի հարցեր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել