Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 14-ին հրամանագիր է ստորագրել, որով Սնանկության դատարանի դատավոր Սերինե Խաչատրյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր:

Մեկ այլ հրամանագրով Սնանկության դատարանի դատավոր Նելլի Հարությունյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր:

Սնանկության դատարանի դատավոր Լիլիթ Սողոյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել