Սուրեն Պապիկյանը՝ սահմանին տիրող իրավիճակի մասին

Ադրբեջանը վերջին մեկ շաբաթվա ընթացքում մշտապես կեղծ տեղեկատվություն տարածելով` հենք է ստեղծում, որ կարողանա իր իսկ կողմից գործած սադրիչ գործողությունները ներկայացնել իբրև հայկական կողմի նախահարձակ գործողություններ, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«ՊՆ-ն մշտապես հանդես է գալիս պատշաճ հաղորդագրություններով ու այն, ինչ տեղի է ունենում սահմանին, ներկայացնում է մեր հանրութանը», – ասաց նախարարը` հավելելով, որ այս ամենի պատճառն ադրբեջանական կողմի նպատակներն են` ի ցույց դնելու, որ հայկական կողմը որոշակի ագրեսիվ գործողությունների միտում ունի:

Պաշտպանության նախարարն ընդգծեց՝ հայկական կողմը բանակցությունների սեղանի շուրջ շարունակելու է առաջ մղել խաղաղության օրակարգը․ «Իհարկե, նաև պաշտպանելով մեր երկրի սուվերեն տարածքը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել