Հունիսի 14-ին` ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզի Զովասար համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ:
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Հունիսի 14-ին` ժամը 10:00-ից 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Ն. Ծաղկավան բնակավայրում անցկացվելու է «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:
Խնդրում են չանհանգստանալ։