Հաքերային հարձակման մասին զգուշացում․ Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայրենակիցներ, սրա մասին արդեն 241 անգամ ասել եմ, բայց ստիպված եմ էլի գրել, քանի որ միայն այսօր 7 էջի ադմին է գրել, ու մի քանիսը արդեն հասցրել էին տվյալները հանձնել։

Եվս մեկ անգամ։ Ոչ մի սոցցանց ձեր հետ նման բաց շփման մեջ չի լինելու երբեք։ Ոնց որ, պատկերացրեք, ոստիկանությունը հեռուստացույցով հայտարարի, որ դուք վաղը կալանավորվելու եք։ Չնայած, չէ, անտեսեք այս օրինակը։ Սա կարող է լինել։

Ամեն դեպքում.

1. եթե նման բաց գրառման մեջ ձեր էջը թեգել են, ուրեմն դա հաքերներ են, ու չի կարելի ձեր տվյալները տալ, անցնել հղումով,

2. բոլոր էջերի ադմինները պարտադիր պետք է ունենան երկփուլայինը (2fa) ակտիվացրած,

3. եթե չեք միացրել երկփուլայինը, առավել ևս չգիտեք դա ինչ է, ուրեմն չպետք է էջի ադմին լինեք։

Շնորհակալություն ուշադրության համար։ Բոլորին մաղթում եմ արգասիք ամառ, բեղմնավոր աշուն և հարատև ռելիկտային ճառագայթում»,- գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել