ՊՆ փոխնախարարը՝ սահմանին տիրող իրավիճակի մասին

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն Ազգային ժողովում, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի օպերատիվ իրավիճակին։

Նրա խոսքով, երեկ եղել են կրակոցներ, բայց ընդհանուր առմամբ իրավիճակը հարաբերական կայուն է.

«Սահմանին այս պահին իրավիճակը հարաբերականորեն կայուն է։ Երեկ ունեցել ենք կրակոցներ, որի մասին համապատասխան հաղորդագրություն արդեն տրվել է։ Ինտենսիվ կրակոցների դեպքում մենք միանշանակ արագ արձագանքում ենք։ Նորից եմ ասում, որ այս պահին ընդհանուր առմամբ սահմանին վիճակը հարաբերական կայուն է»։

Հիշեցնենք՝ երեկ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Կախակնի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել