Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունիսի 7-ին` ժամը 11:00-ին, Երևանի «Էրեբունի ԳՀԻ» ՓԲԸ-ի տարածքում իրականացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:
Հունիսի 8-ին` ժամը 12:00-ից 13։00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ:
«Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշվում է հաղորդագրությունում։