Ավտոբուսն արգելափակվել էր ցեխակույտում․ ուղևորներից 20-ը երեխաներ են եղել

Հունիսի 4-ին, ժամը 17։01-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ստեփանավանի Սոճուտ Դենդրոպարկ»-ի մոտակայքում ավտոբուսն արգելափակվել է ցեխակույտում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոբուսը (վարորդ՝ Վ․ Ե․, 40 ուղևոր, որից 20-ը երեխա)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել