Դանակահարված 22-ամյա երիտասարդը մահացել է․ ոստիկանություն

Ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 25-ին, ժամը 22.40-ին, ոստիկանության Արտաշատի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «որովայնի թափանցող վիրավորում, ներքին և արտաքին արնահոսություն, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 22-ամյա երիտասարդ:

Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 20.00-ի սահմաններում Այգեզարդ գյուղի Ղարիբյան-Չկալովի փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված այգեզարդցի երիտասարդին դանակահարել էր Այգեպատ գյուղի 21-ամյա բնակիչը:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 26-ի ժամը 00.40-ին 21-ամյա երիտասարդը Այգեպատ գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Արտաշատի բաժին, ապա ներկայացվել Արարատի մարզային քննչական վարչություն:

Մայիսի 31-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ 22-ամյա Սահակ Սահակյանը մահացել է:
Քրեական վարույթը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել