«Դատալեքս» տեղեկատվական համակարգի կայքէջը ժամանակավորապես անհասանելի է։ Բարձրագույն դատական խորհրդից Iravaban.net-ին հայտնում են, որ պատճառը սերվերների պահպանման վայրում կապն ապահովող ընկերության կողմից տարվող աշխատանքներն են։
«Խնդիրն ինտերնետային կապի հետևանքով է առաջացել»,-նշում են խորհրդի մամուլի ծառայությունից։
Համակարգի բնականոն աշխատանքի վերականգնման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում։