Պատգամավորը՝ ավտոմեքենաների լուսաթափանցելիության մասին

Ներքին գործերի նախարարի հետ ԱԺ-ում քննարկեցինք ավտոմեքենաների լուսաթափանցելիության մասին գործող օրենքի կիրառմանը և վերահսկողությանը վերաբերող հարցերը։ Այս մասին հայտնում է Ազգային ժողովի ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«Հաշվի առնելով, որ վարորդների շրջանում իրազեկման, պատշաճ վերահսկողության հետ կապված աշխատանքների իրականացման ժամանակահատվածը կարճ է հունիսի 1-ից ողջ ուժով կիրառելու համար` թե’ իմ, թե’ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորների կողմից առաջարկ է հնչել հունիսի 1-ից կիրառել հնարավորինս նվազ վարչական ներգործության միջոց։

Հարկ է ընդգծել, որ մեր օրենսդրությունը պետք է համապատասխանի միջազգային նորմերին, ուստի մենք չենք կարող խոսել 30%-ի շեմը փոփոխելու, այլ դրա կիրառման և վարչական ներգործության ձեւի մասին։

Քննարկումները կշարունակվեն ՆԳՆ-ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողով ձևաչափով»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել