Հայաստանում Չեխիայի դեսպանատան ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել Շենգեն վիզայի դիմորդների համար։ Այն ներկայացնում ենք ստորև․
«Չեխիայի Հանրապետության դեսպանությունը տեղեկացնում է, որ ներկայում Շենգեն վիզայի դիմորդների հերթագրումը ժամանակավորապես դադարեցված է՝ կազմակերպչական և տեխնիկական պատճառներից ելնելով։
Եթե Ձեր հերթագրման հայտը ուղարկել եք մայիսի 17-ից հետո, ապա Դուք արդեն իսկ ստացել եք պատասխան նամակ վերոնշյալի վերաբերյալ։
Տեղեկացնում ենք, որ նոր գրանցման համակարգը հասանելի կլինի հունիսի 15-ից և այդպիսով՝ մենք կվերսկսենք հեթագրումը այդ ամսաթվից։
Հերթագրման նոր կանոնների և ընթացակարգի վերաբերյալ հայտարարությունը նախօրոք կտեղադրվի մեր կայքում և սոցիալական հարթակի մեր էջում»,- ասված է հաղորդագրության մեջ։