Մենք հապաղելու ժամանակ չունենք, յուրաքանչյուր վայրկյանը թանկ է մեր ապագան փրկելու համար․ Արցախի ԱԺ նախագահ

Այսօր ՀՀ վարչապետը՝ անտեսելով ու զրոյացնելով ԼՂՀ անկախության հռչակագիրը հրապարակավ հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86,600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը, որն, ըստ Նիկոլ Փաշինյանի, ներառում է նաև ԼՂ-ն, սակայն ԼՂ հայության իրավունքների անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսությամբ։ Այս մասին այսօր հրավիրված արտահերթ նիստի ընթացքում ասաց Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։

«Ի՞նչ իրավունքների անվտանգության ու երկխոսությունների մասին կարելի է խոսք գնալ, երբ Ադրբեջանը ապօրինաբար 162 օր Արցախը պահում է լիակատար շրջափակման մեջ՝ շարունակելով 80-ականներից սկսած Արցախի էթնիկ զտման և ցեղասպանության իրագործումը»,-նշեց Արցախի ԱԺ նախագահը և կոչով դիմեց սփյուռքահայերին՝ խնդրելով միախմբվել․

«Մենք հապաղելու ժամանակ չունենք, յուրաքանչյուր վայրկյանը թանկ է մեր ապագան փրկելու համար, յուրաքանչյուր պատգամավոր ասելիք ու անելիք ունի այս ծանր ժամանակահատվածում, հայրենիքին ծառայելը պարտք է, հայրենիքը պաշտպանելը՝ մասնագիտություն»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել