Ծնողները փակել են Արշակունյաց պողոտան, պահանջում են ազատ արձակել Գայանե Հակոբյանին․ պատգամավոր

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը լուսանկար է հրապարակել՝ նշելով․

«Ծնողները փակել են Արշակունյաց պողոտան, քանի որ դատարանը որոշեց Գայանե Հակոբյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը հրապարակել վաղը` ժամը` 15:00-ին:

Ծնողները պահանջում են ազատ արձակել ապօրինի ձերբակալված Գայանեին»:

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ հայտնում է․

«Դատարանին խնդրել ենք դիտարկել կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոցներից ՄԵԿԸ կամ միաժամանակ ՄԻ ՔԱՆԻՍԸ կիրառելու հարցը։ Մասնավորապես՝ մենք խնդրել ենք դիտարկել՝

1) տնային կալանքը (պայմանով, որ հնարավորություն կտրվի պարբերաբար այցելել Եռաբլուր)

2) վարչական հսկողությունը (Աշոտի ու եթե անհրաժեշտ է՝ վարույթին ներգրավված այլ անձանց հետ շփվելու արգելքը)

3) գրավը (ուղենիշային չափը՝ 10 մլն դրամ)

4) երաշխավորություն (ստանձնելու պատրաստակամություն են հայտնել երկու խմբակցությունները ներկայացնող տասը պատգամավոր և Հրանտ Թոխատյանը)»։


Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ 2023թ․ մայիսի 17-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում Աշոտ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ մայիսի 17-ին՝ ժամը 12:47-ի սահմաններում, Երևան քաղաքի Գ.Նժդեհի փողոցում գտնվող ՀՀ վերաքննիչ դատարանի դիմացի հատվածով քայլել է դեպի Գ.Նժդեհի հրապարակ։ ՀՀ վերաքննիչ դատարանի բակում կանգնած են եղել 2020թ․ պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողները։ Երբ նրանցից շուրջ 50 մետր անցել է, նրանք արագ քայլելով մոտեցել են իրեն, ձայն տվել, ոմանք նաև որոշակի  «ռեպլիկներ» են հնչեցնել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել