Մայիսի 19-ին՝ ժամը 11:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ բնակավայրում իրականացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Մայիսի 19-ին Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ելփին բնակավայրի միջնակարգ դպրոցում ժամը 11:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են բնակավայրի էլեկտրական շչակները:
ՆԳՆ փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։