Որ օրերին, ժամերին են բաց Գառնի, Զվարթնոց, Մեծամոր, Ամբերդ ամրոց, Լոռի բերդ, Բջնի ամրոց, Զորաց քարեր արգելոցները և ինչ արժեն մուտքի տոմսերը

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առեվտրային կազմակերպությունից Iravaban.net-ը տեղեկանում է արգելոց թանագրաններ այցելելու ժամերը, գները, օրերը։

ՀՀ քաղաքացիների համար յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը արգելոց-թանգարանների մուտքն ազատ է։

Նշված բոլոր արգելոց-թանգարաններ մինչև 12 տարեկան երեխաների համար մուտքը անվճար է։

12 տարեկանից բարձր դպրոցականների, ուսանողների, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուների, փախստականների համար մուտքը 750 դրամ է։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների համար մուքտը 1500  դրամ է։

  • «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան

Երկուշաբթի-կիրակի՝ 09։00-22։00 (մուտքը մինչև 21:30),

Էքսկուրսիա – հայերենով՝ 3000 դրամ, օտար լեզվով ՝ 5000 դրամ,

Թանգարաններում կրթական ծրագրեր – 1500 դրամ։

  • «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան

Երկուշաբթի՝ 10։00-18։00 (թանգարանը փակ է, մուտքը մինչև 17:30),

Երեքշաբթի – կիրակի՝ 10։00-19։00 (մուտքը մինչև 18:30)։

  • «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան

Երկուշաբթի` ոչ աշխատանքային,

Երեքշաբթի-շաբաթ՝ 10։00-18։00 (մուտքը մինչև 17:30),

Կիրակի՝ 10:00-16:00։

  • «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց

Երկուշաբթի-կիրակի՝ 10։00-18։00 (մուտքը մինչև 17:30),

Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվող պատարագի համար կիրակի օրերին մուտքը արգելոց ՀՀ քաղ. համար 09:00-12:00 անվճար է։

  • «Լոռի բերդ» քաղաքատեղի պատմամշակութային արգելոց

Երկուշաբթի՝ 10։00-18։00,

Երեքշաբթի-կիրակի՝ 10։00-20։00 (մուտքը մինչև 19:30),

Էքսկուրսիա հայերենով՝ 3000 դրամ, օտար լեզվով՝ 5000 դրամ,

Թանգարաններում կրթական ծրագրեր – 1500 դրամ։

  • «Բջնի ամրոց» պատմամշակութային արգելոց

Երկուշաբթի՝ 10։00-18։00,

Երեքշաբթի-կիրակի՝ 10։00-20։00 (մուտքը մինչև 19:30),

Էքսկուրսիա հայերենով՝ 3000 դրամ, օտար լեզվով՝ 5000 դրամ,

Թանգարաններում կրթական ծրագրեր – 1500 դրամ։

  • «Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոց

Երկուշաբթի-կիրակի՝ 10։00-18։00 (մուտքը մինչև 17:30)․

Էքսկուրսիա հայերենով՝ 3000 դրամ, օտար լեզվով՝ 5000 դրամ,

Թանգարաններում կրթական ծրագրեր – 1500 դրամ։


Թանգարանների մշտական ցուցադրությանը կարգավիճակը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում անվճար կարող են այցելել մինչև 12 տարեկան երեխաներ, Հայաստան ժամանած պետական պաշտոնական պատվիրակությունների անդամներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ, թանգարանների միջազգային խորհրդի անդամներ (ԻԿՕՄ), թանգարանային աշխատողներ, երկկողմանի ծնողազուրկ 12 տարեկանից բարձր տարիքի երեխաներ, հատուկ խնամքի և կենցաղային սպասարկման կարիք ունեցող ծերեր, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ (ՀՀ և նախկին ԽՍՀՄ պետությունների), հաշմանդամություն ունեցող՝ 1-ին խմբի (ուղեկցողի հետ), հաշմանդամություն ունեցող՝ 2-րդ և 3-րդ խմբերի (առանց ուղեկցողի), աղքատության (ընտանեկան) նպաստի համակարգում ընդգրկված նպաստառուներ, բազմազավակ ընտանիքների 12 տարեկանից բարձր երեխաներ, ժամկետային զինծառայողներ, ՀՀ սահմանամերձ շրջանների 12 տարեկանից բարձր դպրոցական տարիքի երեխաներ (նախօրոք ներկայացված հայտերի հիման վրա), լրագրողներ՝ աշխատանքային բոլոր օրերին (անձը և կարգավիճակը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում), ՀՀ և Արցախի Հանրապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել