Մոր համար տղային օգնելը «թանկ» արժեցավ

Նունե Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ավագ որդու` Կարեն Սարգսյանի  հետ նախնական համաձայնության գալով, փորձել է կազմակերպել հետախուզման մեջ գտնվող մյուս որդու՝ Վարդան Սարգսյանի , ԲՈւՀ-ում սովորելու և ավարտելու, ինչպես նաև նրա անվամբ ԲՈւՀ-ի ավարտական դիպլոմ ստանալու գործընթացը: Սակայն իր կամքից անկախ պատճառններով բացահայտվել են կատարված կեղծիքները և ավարտական դիպլոմ չի տրամադրվել:

Ամբաստանյալն, աշխատելով Մոսկվայի էկոնոմիկայի, ստատիստիկայի և ինֆորմատիկայի պետական համալսարանի Երևանյան մասնաճյուղում որպես գանձապահ՝ դիմել է ԲՈւՀ-ի պրոֆեսորադասախոսական և վարչակազմակերպչական կազմի աշխատակիցներին, որպեսզի վերջիններս  աջակցեն իրեն այդ հարցում:

Ամբաստանյալի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի  325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և 34-րդ հոդվածով:

Համապատասխանաբար,  վերոնշյալ առաջին հոդվածը սահմանում է, որ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝  պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

Ինչպես նաև 34-րդ հոդվածը սահմանում է, որ հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով:

 Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, նախկինում չդատված   ամբաստանյալի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել