Մայիսի 8-ը աշխատանքայի՞ն օր է․ ՀՀ և ԱՀ կառավարությունների որոշումները

«ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ Հաղթանակի և խաղաղության տոնը նշվում է մայիսի 9-ին։ Այն ոչ աշխատանքային օր է։

Այս տարի՝ 2023 թ․-ին մայիսի 9-ը երեքշաբթի օր է։ Քաղաքացիները հարցումներ են ուղղել՝ արդյո՞ք կառավարությունը որոշում ընդունել է մայիսի 8-ը ոչ աշխատանքային օր համարելու վերաբերյալ, քանի որ նախորդ տարիներին նման պրակտիկա եղել է։

Iravaban.net-ը հայտնում է, որ երկուշաբթին՝ մայիսի 8-ը, կլինի աշխատանքային օր։ Այս տարի աշխատանքային օրը ոչ աշխատանքային համարելու կամ աշխատանքային օրը տեղափոխելու վերաբերյալ կառավարությունը որոշում չի ընդունել։

Արցախի կառավարությունից հայտնում են․

«Ի պատասխան ԱՀ կառավարությանն ուղղված հարցումների՝ տեղեկացնում ենք, որ սույն թվականի մայիսի 8-ը (երկուշաբթի) աշխատանքային օր է, քանի որ ԱՀ կառավարության կողմից որևէ որոշում չի կայացվել այդ աշխատանքային օրվա տեղափոխության մասին:

Ինչ վերաբերում է մայիսի 9-ին (երեքշաբթի), ապա Արցախի Հանրապետության տոների եվ հիշատակի օրերի մասին օրենքի համաձայն՝ այդ օրը նշվում է որպես Հաղթանակի տոն, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օր և ոչ աշխատանքային օր է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել