«Տիտան օիլ»-ի կողմից շահագործվող բենզալցակայանի գործունեությունը դադարեցնելու որոշման կատարումն ապահովելու նպատակով տեսչական մարմինը դիմել է ՆԳՆ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության աշխատակիցները Տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա վերահսկողություն են իրականացրել Երևանի Հրաչյա Քոչար-Վ Փափազյան փողոցների խաչմերուկում գտնվող «ՏԻՏԱՆ ՕԻԼ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանում՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ։ 

Վերահսկողության արդյունքում պարզվել է, որ բենզալցակայանը շահագործող ըկերության տնօրենը չի կատարել ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից 2022թ նոյեմբերին տրված կարգադրագրի՝ բենզալցակայանի գործունեությունը դադարեցնելու պահանջը և շարունակել է շահագործել նշված հասցեում գտնվող բենզալցակայանը։ 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտնաբերված խախտումները չվերացնելու պարագայում օբյեկտի հետագա շահագործումն անմիջական և ուղղակի սպառնալիք է ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար, ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը փոխօգնության նպատակով դիմել է ՀՀ Ներքին գործերի նախարարությանը՝ բենզալցակայանի փաստացի գործունեությունը կասեցնելուն օժանդակելու համար։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել