Ասկերանում խոշոր կարկուտ է տեղացել․ վնասների չափը ճշտվում է

Մայիսի 1-ին Արցախի Հանրապետության ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում Ասկերանի շրջանային բաժնից տեղեկություն է ստացվել, որ առավոտյան ժամը 08։35-ից սկսած` մոտ 10 րոպե տևողությամբ, կարկուտ է տեղացել Ասկերանի շրջանի Պատարա և Խանք համայնքների տարածքում։

Կարկուտի տեսքով տեղումները շարունակվել են նաև Ասկերանի շրջանի Խաչեն և Հիլիս համայնքներում։
Բնական աղետից պատճառված վնասների չափը ճշտվում է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել