Սպասվում է անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ

Երևան քաղաքում՝ ապրիլի 23-ի և 28-ի երեկոյան ժամերին սպասվում է, 26-27-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում` ապրիլի 23-ի, 25-28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 24-ին, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 23-ի ցերեկը կբարձրանա 2-3, 24-ի ցերեկը կնվազի 3-4 ասստիճանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել