Հրդեհի ահազանգ Նելսոն Ստեփանյան փողոցում

Ապրիլի 16-ին, ժամը 18։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նելսոն Ստեփանյան փողոցի 16/1 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկից կրակ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարաններից մեկի հյուրասենյակում (մոտ 17 քմ): Քաղաքացի Պ. Ա.-ն (ծնված 1932 թ.) ծխահարվել է, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։02-ին, մարվել՝ 19:07-ին: Այրվել են կահույքը և կենցաղային իրեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել