Հրդեհ Ալափարս գյուղում. այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը

Ապրիլի 15-ին, ժամը 18:13-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ալափարս գյուղի դպրոցին հարակից տներից մեկի տանիքում։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։46-ին, մարվել՝ 19։01-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 20 քմ):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել