Գողություն՝ 17-ամյա աղջկա մասնակցությամբ

Սեպտեմբերի 9-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել 1981 թ. ծնված   Գևորգ Մ.-ն և  հաղորդում  տվել, որ սեպտեմբերի 8-ի ժամը 17.00-ից մինչև սեպտեմբերի 9-ի ժամը 14.30-ն ընկած ժամանակահատվածում, պատուհանի ապակին կոտրելով, մտել  են տուն և գողացել  2 բջջային հեռախոս:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ  գողությունը կատարել են 1987 թ. ծնված Վահագն Դ.-ն և 1996 թ. ծնված Անահիտ Պ.-ն, որոնք նույն օրը բերման են ենթարկվել բաժին:

Ոստիկանությունը տեղեկացնում է,  որ գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել