ՄԻԱՎ վարակված անձանց ախտորոշումն ու բուժումն ապահովող անձինք ունեն աշխատանքային արտոնություններ

Մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակված անձանց ախտորոշումն ու բուժումն ապահովող, ինչպես նաև այն աշխատողների համար, որոնց աշխատանքը կապված է մարդու իմունային անբավարարության վիրուս պարունակող նյութերի հետ, սահմանված են հետևյալ արտոնությունները`

ա) հավելավճար աշխատավարձի նկատմամբ` 60 տոկոսի չափով.

բ) 5-ժամյա աշխատանքային օր.

գ)լրացուցիչ վարձատրություն`

մինչև 1 տարվա աշխատանքային ստաժի համար պաշտոնային դրույքաչափի 20 տոկոսի չափով,
1-2 տարվա համար` 40 տոկոսի չափով,
2-3 տարվա համար` 60 տոկոսի չափով,
3-4 տարվա համար` 80 տոկոսի չափով,
4 և ավելի տարիների համար` 100 տոկոսի չափով.

դ) ամենամյա լրացուցիչ արձակուրդ` 7 աշխատանքային օր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել