Արդյունավետ մասնակցության իրավունքը

Արդար դատաքննության բաղկացուցիչ մաս է կազմում կալանավորված անձին կամ նրա պաշտպանին հնարավորություն տալ արդյունավետորեն մասնակցել դատաքննությանը՝ սկսած մինչդատական կալանքի պահից մինչև պատժի նշանակման փուլը: Բազմաթիվ հատուկ երաշխիքներ են գործում արդյունավետ մասնակցության իրավունքի ապահովման համար: Առաջին՝կալանավորված անձն իրավունք ունի ներկա գտնվել իր գործի դատաքննությանը: Երկրորդ՝ կալանավորված անձն իրավունք ունի ունենալ թարգմանիչ, որի անվճար մասնակցությունը պետք է ապահովվի դատաքննության բոլոր փուլերում:

Կալանավորված անձը կամ նրա պաշտպանը պետք է բավարար հնարավորություն ունենան ներկայացնելու իրենց փաստարկները ու ապացույցները, ինչպես նաև առարկելու կամ բողոքարկելու իրենց դեմ ներկայացված փաստարկների և ապացույցների դեմ: Ի թիվս այլ իրավունքի, այս իրավունքը ներառում է նաև դատարանում ցուցմունք տալու նպատակով վկաների կանչելու հնարավորությունը, և հակառակորդ կողմից կանչված վկաների առարկելու և խաչաձև հարցաքննելու իրավունք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել