Օդի ջերմաստիճանը կնվազի 12-15 աստիճանով

Այսօրվա գնահատմամբ՝ հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը օդում՝ 0․․․-2 աստիճան, հողի մակերևույթին՝ -3․․․-4 աստիճան, որը կդիտվի լուսադեմին, ժամը 05։00-07։00 ընկած ժամանակահատվածում։

Հանրապետության նախալեռնային գոտում 1200-1500մ բարձրություններում, որտեղ ծիրանենին նույնպես գտնվում է ծաղկած վիճակում, ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը՝ -2․․․-4 աստիճան, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 0․․․-2 աստիճան։

Այս հատվածներում ցածր ջերմաստիճանը մարտի 31-ի երեկոյան և 1-ի գիշերը կուղեկցվի նաև ձյան տեսքով տեղումներով։

Երևան քաղաքում՝ մարտի 31-ի կեսօրից հետո, ապրիլի 1-ին սպասվում են տեղումներ, 31-ի երեկոյան ժամերից՝ քաղաքի բարձրադիր գոտում ձյան տեսքով։ Ապրիլի 3-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 2-ին, 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ին սպասվում է քամու ուժգնացում 12-15 մ/վրկ։

Հանրապետության տարածքում` մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, ապրիլի 1-ի և 3-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 31-ին և 1-ին լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Ապրիլի 2-ին, 3-ի գիշերը, 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին հատվածներում՝ մառախուղ: Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 4-6 մ/վրկ, մարտի 31-ին, ապրիլի 2-ին, 5-ին՝ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 31-ի ցերեկը կնվազի 6-8, ապրիլի 1-ի գիշերը՝ ևս 3-6, ապրիլի 2-ի ցերեկը, 3-5-ին աստիճանաբար 12-15 աստիճանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել